հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան

Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան

Խորհրդարանում մեկնարկել է կառավարության հետ հարցուպատասխանի ժամը: Նիստին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությանը հարց ուղղելու համար հերթագրվել է 12 պատգամավոր: Առաջին հերթագրվածներն են Սոնա Ղազարյանը, Անուշ Քլոյանը, Դավիթ Առուշանյանը, Մարինա Ղազարյանը, Քրիստինե Պողոսյանը:

Ընդդիմադիր երկու խմբակցության պատգամավորները չեն մասնակցում նիստին:

«Չգիտեմ, ցավոք, թե ի ուրախություն, մեր ընդդիմադիր գործընկերները, թե ասելիքի բացակայության, թե օրակարգի բացակայության պատճառով այսօր դահլիճում չեն: Չնայած, այնպես չէ, որ եթե  դահլիճում են, ասելիք կամ օրակարգ ունեն: Սա իրենց ընտրությունն է»,-ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

  • Կիսվել: