երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ցավոք սրտի, երկու հիմնական հարց կա, որտեղ կողմերի պատկերացումները դեռ հեռու են միմյանցից. Միրզոյանը՝ Խաղաղության պայմանագրի մասին

Ցավոք սրտի, երկու հիմնական հարց կա, որտեղ կողմերի պատկերացումները դեռ հեռու են միմյանցից. Միրզոյանը՝ Խաղաղության պայմանագրի մասին

Խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցություններում մենք մի շարք փոխադարձ համաձայնությունների արդեն եկել ենք, ցավոք սրտի, երկու հիմնական հարց կա, որտեղ կողմերի պատկերացումները դեռ հեռու են միմյանցից: Այս մասին ապրիլի 6-ին Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնա;ով Խաղաղության պայմանագրին:

Նա, մասնավորապես, նշեց. «Մենք իրոք պատմական հնարավորություն ունենք Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղություն հաստատելու: ՀՀ-ն հավատարիմ է խաղաղության օրակարգին եւ բանակցություններում կառուցողական է մոտենում բոլոր հարցերին:

Խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցություններում մենք մի շարք փոխադարձ համաձայնությունների արդեն եկել ենք, ցավոք սրտի, երկու հիմնական հարց կա, որտեղ կողմերի պատկերացումները դեռ հեռու են միմյանցից:

Առաջինը վերաբերում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը եւ հետագա սահմանազատման գործընթացին: Մենք մի քանի անգամ, ամենաբարձր մակարդակով պայմանավորվել ենք, առնվազն 3-4 անգամ եղել են հանդիպումներ, որտեղ կողմերը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը Ալմաթիի հռչակագրով, եւ պայմանավորվել ենք, որ սահմազատման գործընթացը տեղի է ունենալու այս հռչակագրի հիման վրա: Այո, կողմերը մի քանի անգամ պայմանվորվել են, պետքարտուղար Բլինքենի հեռախոսազրույցի հետ կապված եւս կար Ադրբեջանի հավատարմությունն այդ հռչակագրին, եւ ինձ համար եւս տարօրինակ է, որ երբ մենք խաղաղության պայմանագրում փորձում ենք այս հռչակագրին հղում անել, տեսնում ենք Ադրբեջանի դժկամությունը: Հուսամ՝ կկարողանանք առաջիկայում ավելի ամուր փոխըմբռնում ձեռք բերել այս հարցում:

Երկրորդ առանցքային կետը ենթակառուցվածքների ապաշրջափակումն է»,- ասել է նա:

Խոսելով սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների մասին՝ Միրզոյանն ասաց, որ սա առանձին գործընթաց է, աշխատանքային հանդիպումներ են տեղի ունեցել, եւ հիմա նրանց քննարկման սեղանին մի քանի տարբերակներ կան, գուցե առաջիկայում եւս առաջընթաց գրանցվի:

  • Կիսվել: