հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ցավոք, չի արժանացել միջազգային հանրության կոշտ դատապարտմանը. Վլադիմիր Վարդանյանը՝ Սումգայիթի ողբերգության մասին

Ցավոք, չի արժանացել միջազգային հանրության կոշտ դատապարտմանը. Վլադիմիր Վարդանյանը՝ Սումգայիթի ողբերգության մասին

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սումգայիթի ջարդերի հետևանքով անմեղ զոհերի հիշատակը:

«Սումգայիթում տեղի ունեցածն Ադրբեջանում հայատյաց մթնոլորտի ձևավորման ուղղությամբ առաջին քայլերն էին: Այդ արարքը, ցավոք սրտի, չի արժանացել միջազգային հանրության կոշտ դատապարտմանը: Այդուհանդերձ, մեր հիշողությունը միշտ թարմ է:

Սա այն իրադարձություններից է, երբ տարիների ազդեցության ներքո ցավը չի բթանում, և մենք շարունակում ենք ամենօրյա ռեժիմով հիշել այդ ողբերգության զոհերին: Ցանկացած պարագայում պետք է գիտակցենք, որ հայատյաց գործողությունները պետք է դատապարտվեն միջազգային հանրության կողմից միահամուռ»,- ասաց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

  • Կիսվել: