car.am կայքը մի քանի օր առաջ ադրբեջանական հաքերները կոտրել էին․ Սամվել Մարտիրոսյան
ar.am կայքը մի քանի օր առաջ ադրբեջանական հաքերները կոտրել էին։ Այս մասին հայտնում է տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Պարզվեց, նաեւ տարել են հաշիվների տվյալները. էլ փոստ եւ գաղտնաբառ։ Եվ դա ցանցում կախել են, ինչը հայտնաբերեց Ruben Muradyan -ը։
Ուշադրություն։ Եթե կայքում գրանցված եք եղել եւ այնտեղի գաղտնաբառը այլ տեղերում էլ եք օգտագործել, ապա այդ այլ տեղերում շտապ փոխեք գաղտնաբառերը»,- գրել է փորձագետը ֆեյսբուքում։


