չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ցանկանում ենք առանց խաղաղապահների ԼՂ-ում համակեցության պայմաններ ստեղծել. Էրդողան

Ցանկանում ենք առանց խաղաղապահների ԼՂ-ում համակեցության պայմաններ ստեղծել. Էրդողան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման մասին՝ փոխանցում է dailysabah.com կայքը:

Կրեմլից հաղորդել են, որ Պուտինի հավաստմամբ՝ հանդիպման կարևորագույն արդյունքը Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման մտադրության հաստատումն էր:

Էրդողանի խոսքով՝ հեռախոսազրույցի ժամանակ մի շարք առանցքային հարցերի շրջանակում անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի և տարածաշրջանում կայունության հաստատման թեմաներին:

Նա ընդգծել է, որ Թուրքիան պատրաստակամություն է հայտնում աջակցել տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը միտված բոլոր նախաձեռնություններին:

«Ցանկանում ենք առանց խաղաղապահների ու դիտորդական առաքելությունների Լեռնային Ղարաբաղում համակեցության պայմաններ ստեղծել»,- հայտարարել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նպատակին հասնելուց հետո երկու երկրների համար հնարավորություն կստեղծվի աշխարհին ցույց տալ իրենց արդյունավետ գործակցությունը:

  • Կիսվել: