կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բրյուսելը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարը «տեղում կամրապնդվի»

Բրյուսելը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարը «տեղում կամրապնդվի»

Եվրամիությունն ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին հաղորդագրությունները և ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցիչ Փիթեր Ստանոն։

«Մենք ի գիտություն ենք ընդունել, որ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը կդադարեցնի ռազմական գործողությունները»,- ասել է նա։

Ըստ Ստանոյի՝ կարևոր է, որ Բաքուն չօգտագործի մարտերը որպես պատրվակ Լեռնային Ղարաբաղից հայերի հարկադիր դուրսբերման համար։ «ԵՄ-ն ուշադիր հետևում է իրավիճակին, և անդամ երկրները կորոշեն հետագա քայլերը, երբ իրավիճակը զարգանա», - հավելել է նա:

Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 20-ին կողմերը հայտարարեցին, որ ռուս խաղաղապահների հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել նույն օրը Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ից դադարեցնել գործողությունը, ինչպես նաև իրականացնել Լեռնային Ղարաբաղի կազմավորումների ամբողջական զինաթափումը։ Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի Եվլախ քաղաքում տեղի կունենա Բաքվի և Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների հանդիպումը՝ «Ադրբեջանի սահմանադրության և օրենքների հիման վրա վերաինտեգրման» թեմայով։

  • Կիսվել: