ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բոլորը՝ ՏԻՄ-երը, ՀԿ-ները, կուսակցությունները, պետք է ինքնապաշտպանական ջոկատներ կազմեն. վարչապետ

Բոլորը՝ ՏԻՄ-երը, ՀԿ-ները, կուսակցությունները, պետք է ինքնապաշտպանական ջոկատներ կազմեն. վարչապետ

Իրավիճակը մեզ այլ ընտրություն, բացի հաղթանակը, չի թողնում, չկա միջանկյալ տարբերակ, կա հաղթանակ ու պարտություն, իսկ հաղթանակը պահանջում է մեզանից յուրաքանչյուրի ջանքը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտարարեց, որ Ղարաբաղի հարցն այս փուլից սկսած մինչև բավականին երկար ժամանակ, ըստ էության, դիվանագիտական լուծում չունի:

«Բոլորրը՝ կուսակցությունները, ՀԿ-ները, քաղաքացիական նախաձեռնությունները, ՏԻՄ-երը, գյուղապետերը, բոլոր պետք է ձևավորեն ինքնապաշտպանական ջոկատներ և հենց այսօրվանից մեկնեն Արցախ։ Այդ ջոկատները պետք է գործեն Գլխավոր շտաբի պետի ենթակայության ներքո»,-ասաց նա:

  • Կիսվել: