հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Բոլոր պատգամավորներին, բացի  ԱԺ նախագահից, արձակուրդ է տրամադրվել

Բոլոր պատգամավորներին, բացի ԱԺ նախագահից, արձակուրդ է տրամադրվել

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ամենամյա հերթական արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 163-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով` կարգադրում եմ.

1.Ազգային ժողովի պատգամավորներին (բացառությամբ Ազգային ժողովի նախագահ Արարատ ՄԻՐԶՈՅԱՆԻ) տրամադրել 2020 թվականի ամենամյա հերթական արձակուրդը` 30 աշխատանքային օր, 2020 թվականի հուլիսի 20-ից օգոստոսի 28-ը ներառյալ:

2.Ազգային ժողովի նախագահի տեղակալ  Ալեն ՍԻՄՈՆՅԱՆԻՆ  տրամադրել 2020 թվականի ամենամյա հերթական արձակուրդի մի մասը` 15 աշխատանքային օր,  2020 թվականի հուլիսի 20-ից օգոստոսի 7-ը ներառյալ:

3.Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար - գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարման կատարումը»,-ասված է որոշման մեջ:

  • Կիսվել: