Բնապահպան Գրետա Թունբերգը Թբիլիսիում բողոքի ակցիա իրականացրեց՝ ընդդեմ Բաքվում անցկացվող COP29-ի
Շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը Թբիլիսիում բողոքի ակցիա է իրականացրել ընդդեմ Բաքվում անցկացվող COP29-ի:
Նա ավելի վաղ կոչ էր արել միանալ Կովկասում տարածվող ավտորիտարիզմի և շահագործման ալիքի դեմ շարժմանը:
՛՛Միացե՛ք մեզ։ Մենք դեմ ենք Կովկասը ողողած ավտորիտարիզմի և շահագործման ալիքին: Ադրբեջանը, օգտագործելով COP29-ը որպես ճակատամաս, խստացնում է կեղծ «կանաչ» օրակարգը, ուժեղացնում է իշխանությունը և սրում տարածաշրջանային լարվածությունը:
Ավելի քան 20 տարի Ալիևի գլխավորած ադրբեջանական վարչակարգը ճնշված է պահել մարդկանց՝ խրախուսելով աղքատությունը, վախն ու լռությունը։ Այս ավտորիտար միտումը մեկուսացված չէ. ամբողջ տարածաշրջանում այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Իվանիշվիլին, Պուտինը, Էրդողանը, Իրանի աստվածապետական ռեժիմը մեծացնում են վերահսկողությունը, ճնշում են այլախոհությունը, ճնշում սեփական ժողովրդին և օգտագործում են պատերազմն ու էթնիկ զտումներ իրականացնում հայերի, ուկրաինացիների, քրդերի և այլ էթնիկական փոքրամասնությունների դեմ՝ արդարացնելու համար դաժան քաղաքականությունը՛՛,-ասել էր Թունբերգը:
Տեսանյութը՝ այստեղ: