հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Բնակավայրերի անվտանգությունը՝ առաջին հերթին. «Հայաստանի Հանրապետություն»

Բնակավայրերի անվտանգությունը՝ առաջին հերթին. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Սյունիքի մարզի արեւելյան սահմանների սահմանազատման եւ սահմանային ռեժիմի կարգավորման հարցն առաջնային նշանակություն ունի ոչ միայն անվտանգության, այլեւ տեղի բնակիչների իրավունքների պաշտպանության առումով: Ադրբեջանական կողմը միտումնավոր սահմանային հենակետեր է կառուցում հայկական բնակավայրերին առավելագունս մոտ գտնվող կետերում՝ տեսանելի վայրերում կամ բարձունքների վրա: Շատ դեպքերում դրանք տեղադրվում են GPS-ով տեղորոշած սահմանային գծերի վրա:

Լինելով շատ մոտ հայկական գյուղերին՝ ադրբեջանական սահմանային հենակետերն ահռելի մեծ հոգեբանական ազդեցություն են ունենում հայկական բնակավայրերի բնակիչների վրա: Ըստ էության, ադրբեջանական կողմը հենց այդ նպատակով էլ հայկական բնակավայրերի մոտ իրականացնում է հենակետերի կառուցման ինտենսիվ աշխատանքներ, որտեղ առավելագույնս տեսանելի բարձրության վրա տեղադրվում են ադրբեջանական դրոշներ...»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: