չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության կարևորությունը

Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության կարևորությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Ռիո դե Ժանեյրոյում, հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։

Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի՝ նրանք քննարկել են Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության կարևորությունը, ինչպես նաև իրավիճակը Լիբանանում, ընդգծել Գազայում պատերազմը վերջ դնելու և բոլոր պատանդների ազատ արձակման անհրաժեշտությունը:

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները Բրազիլիայում են G20-ի շրջանակներում:

Բլինքենն ու Ֆիդանը Հարավային Կովկասի հարցը քննարկել էին նաև նոյեմբերի 13-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ։

  • Կիսվել: