հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԲՀԿ պատգամավորի՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով վաղեմության ժամկետ չկիրառելու նախագիծը չընդունվեց

ԲՀԿ պատգամավորի՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով վաղեմության ժամկետ չկիրառելու նախագիծը չընդունվեց

ԱԺ պետական իրավական մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նախագծին, որով պատգամավորն առաջարկում էր սահամանդրական կարգի տապալման պատասխանատվության համար վաղեմության ժամկետ չկիրառել:

Առաջարկը դրվեց քվերակության և չընդունվեց 2 կողմ, 3 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

«Ես գիտեի, թե Բրազիլիան հայտնի է միայն իր ֆուտբոլով և պորտապարերով, դու մի ասա, կարգին քրեական օերնսգիրք ունեն: Էն որ ասում էիք, որ երկրի օրենսդրությամբ կա, խնդրեմ, Բրազիլիայի քրեական օրեսնդրությունը սահմանում է, որ վաղեմության ժամկետներ չեն կիրառվում քաղաքացիների և զինված անձանց կողմից այնպիսի գործությունների դեպքում, որոնք ուղղված են սահմանդրական կարգի և ժողովրդավարության դեմ: Սա էլ ապացույց, փաստորեն, պարզվում է՝ այդպիսի երկիր էլ կա, որտեղ մեր ասածը կա»,- ընդգծեց Գևորգ Պետրոսյանը:

Պետրոսյանն ընդգծեց. «Եթե կլինեն առաջարկներ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ, եթե կհասնի առաջին ընթերցում, ես դա համարյա տեսականորեն հավասարեցնում եմ հրաշքի, որ իմ նախագիծը հայտնվի լիագումար նիստում քննարկման: Մի անգամ նման հրաշք թույլ տվեք, ի՞նչ կլինի: Այդ ժամանակ գուցե առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ գանք այդ կոմպրոմիսին: Եթե կհասնի մի հրաշքով այնտեղ, ես «կնահանջեմ», դնենք 50 տարի դարձնենք և սա միայն չի սպառնա ագռավներին»:

 

  • Կիսվել: