ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԲՀԿ-ն վաղը ԱԺ-ում քննարկում կանցկացնի՝սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի թեմայով

ԲՀԿ-ն վաղը ԱԺ-ում քննարկում կանցկացնի՝սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի թեմայով

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան գրառում է արել, որում տեղեկացնում է, որ խմբակցությունը վաղը նախաձեռնում է սահմազատման թեմայով հրատապ աշխատանքային քննարկում։

Գրառման մեջ ասվում է․ «Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության սահմանային գոտիներում տիրող խայտառակ և վտանգավոր իրավիճակը` «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը վաղը ժամը 14։00 Ազգային ժողովում նախաձեռնել է հրատապ աշխատանքային քննարկում` «Սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի, առկա խնդիրների, լուծման ուղիների, սահմանների ճշգրտման, պահպանության և անվտանգության ապահովման հարցերի շուրջ» թեմայով:

Համարում ենք գերկարևոր րոպե առաջ վերոնշյալ խնդիրների շուրջ գոնե տեղեկատվական շրջափակման չեղարկումը, այդ իսկ պատճառով քննարկմանը մասնակցելու համար հրավիրել ենք կառավարության ներկայացուցիչներին, «Իմ Քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներին, որպեսզի բոլոր տեղեկությունները լիարժեք տրամադրվեն և հասկանաք, թե ի՞նչ է իրականում կատարվում։

Եվ եթե գոնե մեկ կաթիլ ողջամտություն մնացել է իշխանական և կառավարական օղակներում, ապա վաղը իրենք անպայման պետք է ներկա գտնվեն»։

 

  • Կիսվել: