ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Հայրենիքը» վաղը դատախազություն հաղորդում կներկայացնեն պատգամավորների և պաշտոնյաների դեմ

ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Հայրենիքը» վաղը դատախազություն հաղորդում կներկայացնեն պատգամավորների և պաշտոնյաների դեմ

Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունների կողմից ստեղծված աշխատանքային խումբը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

՛՛Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունները վաղը՝ հունիսի 30-ին հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն ՀՀ գլխավար դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հանցակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ:

Լիազոր ներկայացուցիչները հունիսի 30-ին, ժամը 10:00-ին ՀՀ գլխավոր դատախազություն առձեռն կհանձնեն երեք կուսակցությունների համատեղ հաղորդումը հանցագործության մասին։

Հաղորդման հիմքում դրված փաստերի և իրավական հիմնավորումների մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար լրատվամիջոցների ներկայացուցիչներին նույն ժամին հրավիրում ենք ՀՀ գլխավոր դատախազության մուտքի մոտ՛՛։

 

 

 

  • Կիսվել: