հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԲՀԿ-ն չի մասնակցելու ԱԺ արտահերթ նիստին

ԲՀԿ-ն չի մասնակցելու ԱԺ արտահերթ նիստին

«Բարգավաճ Հայաստանը» չի մասնակցելու արտահերթ նիստին: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ տեղի ունենալիքը անվանելով սահմանադրական հեղաշրջում:

Նշենք, որ մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը, որի ընթացքում իմքայլականները պատրաստվում են սահմանադրական փոփոխություններ իրականացնել՝ դադարեցնելու ՍԴ այն դատավորների աշխատանքը, ովքեր պաշտոնավարել են 12 տարի:

Ինչ վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, ապա նա կշարունակի մնալ դատավոր, սակայն չի լինի ՍԴ նախագահ:

 

  • Կիսվել: