երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ԲՀԿ-ն անընդունելի է համարում այս փուլում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը

ԲՀԿ-ն անընդունելի է համարում այս փուլում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը

ԲՀկ-ական Միքայել Մելքումյանը ազգային ժողովում լրագրոզների հետ զրուզելիս հայտարարեց, ոչ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն անընդունելի է համարում այս փուլում արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը:

«Երկրում ստեղծվել է անկայուն իրավիճակ, երբ, եթե այս կառավարությունը մնում է, ապա անկայունությունն ավելի է խորանում: Պետք է հստակ փոփոխություն լինի՝ վարչապետը հրաժարական է տալիս, եթե խորհրդարանը չի ընտրում նոր վարչապետ, ապա ԱԺ-ն ինքնալուծարվում է, և կազմակերպվում են արտահերթ ընտրություններ: Մենք կարծում ենք, որ այս փուլում արտահերթ ընտրություն կատարելը հղի է անկայունության խորացմամբ: Մենք ասում ենք՝ տուր հրաժարական առանց նախապայմանների: Եթե դու ունես քաղաքական մեծամասնություն, ուրեմն վստահ պետք է լինես, որ նոր վարչապետ չի ընտրվելու, եթե այդ վստահությունը չունես, դա այլ խնդիր է»,- հայ Մելքումյանը:

 

Պատգամավորը նշեց, որ վարչապետի հրաժարականից հետո խորհրդարանը պետք է նոր վարչապետ ընտրելու հնարավորություն ունենա, որը որոշ ժամանակ կկարգավորի երկրում իրավիճակը, և դրանից հետո արդեն կկազմակերպվեն արտահերթ ընտրություններ:

  • Կիսվել: