ԲՀԿ-ի դիրքորոշումը պարզ կլինի մինչև ՍԴ անդամի լիազորությունները վայր դնելու նախագծի քվեարկությունը. Արման Աբովյան
Իհարկե, մինչև քվեարկությունը մեր դիրքորոշումը պարզ կլինի: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը` անդրադառնալով Հյար Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության նախագծին: Աբովյանը նշեց, որ առայժմ չի ցանկանում որևէ պրոցես խրախուսել, որևէ պրոցեսի զարկ տալ, որևէ տարակարծության հիմքեր տալ:
«Երբ մեր իրավաբանները կտան ընդհանուր եզրակացություն, կլինի քննարկում, ըստ այդմ էլ մեր կարծիքը կասենք»,-ասաց Աբովյանը:
«Ես հիշեցնեմ, որ երբ 2017 թվականին քննարկվում էր Հրայր Թովմասյանի թեկնածությունը, մենք դեմ էինք քվեարկել և այն փաստարկները, որ մենք այն ժամանակ բերել էինք, փաստացի այսօր են բերվում: Սակայն փաստաթուղթը անձնավորված չէ: Այն ԱԺ-ի կողմից որոշակի գործընթաց է, որը պետք է լինի բացառապես իրավական դաշտում և օրենսդրությանը համապատասխան»,-հավելեց Արման Աբովյանը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ կողմ է քեարկելու այդ նախագծին: