ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բերդի փրկարարները ադրբեջանական ԱԹՍ-ից խոցված մեքենայի փոխարեն ստացան նորը

Բերդի փրկարարները ադրբեջանական ԱԹՍ-ից խոցված մեքենայի փոխարեն ստացան նորը

Բերդի փրկարարները ադրբեջանական Աթս-ից խոցված մեքենայի փոխարեն ստացան նորը։ Այս մասին տեղեկաում ենք վարչապետի ֆեյսբուքյան գրառումից։

«Չորեքշաբթի օրը հակառակորդի անօդաչու թռչող սարքը խոցել էր Բերդի փրկարար ջոկատին պատկանող շտապօգնության ավտոմեքենան, որի անձնակազմը հրաշքով ողջ էր մնացել։ Մեքենան սպասարկում էր սահմանապահ գյուղերին։ 

Այսօր Բերդի փրկարարները ստացան նույն մեքենայի «յուղը վրան» տարբերակը։ Եւս մի մեքենա ձեռքբերեցինք Նոյեմբերյանի փրկարարների համար։ Մեքենաները քիչ առաջ հասան Տավուշ։

Բարի եւ խաղաղ ծառայություն։ Եւ շնորհակալություն՝ անձնուրաց ծառայության համար»,- մասնավորապես, գրել է վարչապետը և հրապարակել լուսանկարներ։

Image may contain: outdoor

Image may contain: 1 person, outdoor and nature

 

  • Կիսվել: