ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԲԴԽ-ն հերքում է լուրերն այն մասին, որ Միքայել Մինասյանի գործով դատավորին կանչել են ԱԱԾ և ճնշում գործադրել վրան

ԲԴԽ-ն հերքում է լուրերն այն մասին, որ Միքայել Մինասյանի գործով դատավորին կանչել են ԱԱԾ և ճնշում գործադրել վրան

Մամուլում հրապարակված տեղեկատվությունը, թե ԱԱԾ է հրավիրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դատավոր Վահագն Մելիքյանը, որին իբր ցույց են տրվել իր մասնակցությամբ անձնական բնույթի տեսաձայնագրություն և պահանջել բավարարել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ ՊԵԿ-ի նոր միջնորդությունը, չի համապատասխանում իրականությանը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բարձրագույն դատական խորհրդի խոսնակ Արման Խաչատրյանը:

«Ավելին, այս բացահայտ ապատեղեկատվությունը կարելի է գնահատել որպես ակնհայտ ցինիզմ Դատական իշխանության և Ազգային անվտանգության ծառայության նկատմամբ, ինչն առերևույթ միտում ունի հանրության շրջանում կանխակալ կարծիք ձևավորելու և կասկածի տակ առնելու դատավորի կողմից առաջիկայում կայացվելիք որոշումը»,- նշված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: