ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բայրամովը «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը «կապել» է Միջին միջանցքի հետ

Բայրամովը «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը «կապել» է Միջին միջանցքի հետ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Անկարայում, Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում, բացահայտ «Զանգեզուրի միջանցքը» կապել է Միջին միջանցքի հետ։

«Տարածաշրջանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները բարձրացրել են համագործակցության կարեւորությունը տրանսպորտի եւ հաղորդակցությունների ոլորտում»,- ասել է Բայրամովը, տեղեկացրել է APA-ն։

Նշելով, որ «տարածաշրջանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները բարձրացնում են համագործակցության կարեւորությունը տրանսպորտի եւ հաղորդակցությունների ոլորտում, նախարար Ջեյհուն Բայրամովը մանրամասն տեղեկացրել է այն աշխատանքի մասին, որն իրականացվում է այդ ուղղությամբ՝ օկուպացիայից ազատագրված ադրբեջանական տարածքներում նոր տրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծման նպատակով, այդ թվում Զանգեզուրի միջանցքի ուղղությամբ աշխատանքն սկսելու առումով։ Այս առնչությամբ վստահություն է հայտնվել, որ Ադրբեջանի այս ջանքերը պայմաններ կստեղծեն Միջին միջանցքի տարանցման պոտենցիալն օգտագործելու համար, կարեւոր ավանդ կներդնեն տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության ամրապնդման գործում»։

  • Կիսվել: