չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Բայրամովը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին

Բայրամովը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Մեծ Բրիտանիայում ելույթ է ունեցել Caspian Connection Conference-ում։

Ելույթի ընթացքում նա, ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների մասին:

Մասնավորապես՝ Բայրամովն անդրադարձել է այսպես կոչված ՛՛Զանգեզուրի միջանցքի՛՛ կարևորությանը, որը, նրա խոսքով, ՛՛միջին միջանցքի շրջանակում հաղորդակցությունների հետագա ընդլայնման ներուժ ունի՛՛։

Բացի այդ՝ Բայրամովը կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ նշելով, թե, չնայած գործադրված ջանքերին, հայկական կողմը, ՛՛դժվարություններ է ստեղծում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում՛՛:

  • Կիսվել: