կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բայրամովն ու Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը

Բայրամովն ու Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: 

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ կողմերը քննարկել են Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների ներկա վիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև խաղաղության պայմանագրի նախագծի հեռանկարները:

՛՛Խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ հայկական կողմին ներկայացվել են Ադրբեջանի հերթական մեկնաբանությունները, և մենք շահագրգռված ենք այդ ուղղությամբ բանակցային գործընթաց սկսելու հարցում։

Միևնույն ժամանակ, Հայաստանի Սահմանադրությունում, օրենսդրական ակտերում, միջազգային կազմակերպություններում և դատարաններում Ադրբեջանի ՛՛տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ պահպանվող պահանջներն՛՛ անթույլատրելի են՛՛,-ասել է Բայրամովը։

 

  • Կիսվել: