չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Բայրամովն ու Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներկայացուցիչն անդրադարձել են տարածաշրջանային երկարաժամկետ խաղաղության հաստատմանը

Բայրամովն ու Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներկայացուցիչն անդրադարձել են տարածաշրջանային երկարաժամկետ խաղաղության հաստատմանը

Այսօր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Աննիկա Սոդերի հետ:

Նա հանդիպման ժամանակ տեղեկացրել է անվտանգության ոլորտում տարածաշրջանում տիրող իրավիճակի, եռակողմ հայտարարությունների իրականացման հետ կապված հարցերի, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող միջոցառումների մասին՝ կապված տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացման հետ:

Բայրամովն ասել է, որ  Ադրբեջանը ելնում է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և հանգստություն ապահովելու դիրքերից և պատրաստ է Հայաստանի հետ սկսել սահմանազատման գործընթացը՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա, ՛՛սակայն Հայաստանը դրան չի պատասխանել՛՛:

Իր հերթին Սոդերը նշել է, որ որպես ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ՝ աջակցում է Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցությանը։

 

  • Կիսվել: