չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Բայրամովն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել հակամարտության ավարտից հետո տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակի շուրջ

Բայրամովն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել հակամարտության ավարտից հետո տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակի շուրջ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Ստոկհոլմում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 28-րդ հանդիպման շրջանակում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ, տեղեկացնում են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ  հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել հակամարտության ավարտից հետո տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակի շուրջ։

Բայրամովն ու Շմիդը քննարկել են եռակողմ հայտարարությունների իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ինչպես նաև ԵԱՀԿ-ի հետ համագործակցության հարցեր։

 

  • Կիսվել: