շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Բայդենը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ հանդես կգա հայտարարությամբ. Սպիտակ տուն (տեսանյութ)

Բայդենը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ հանդես կգա հայտարարությամբ. Սպիտակ տուն (տեսանյութ)

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին այսօր ճեպազրույցի ժամանակ հաստատել է՝ ԱՄՆ նախագահ Ջոն Բայդենն ՛՛Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների 106-րդ տարելիցի կապակցությամբ հանդես կգա հայտարարությամբ՛՛։

Նա, սակայն, չի հստակեցրել, թե արդյոք իր ելույթում Բայդենը կօգտագործի՞ ՛՛Ցեղասպանություն՛՛ եզրույթը:

Փսակին ասել է. ՛՛Ես ոչինչ չեմ կարող կանխատեսել։ Ես ակնկալում եմ՝ նախագահը հայտարարություն կանի այդ կապակցությամբ, սակայն հայտարարության բովանդակության վերաբերյալ Ձեր ենթադրությունների մասին ես ոչինչ չեմ կարող հաստատել՛՛:

  • Կիսվել: