կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ԲՀԿ-ն միանում է «Լուսավոր Հայաստանի»՝ ԱԺ արտահերթ նիստ անելու առաջարկին

ԲՀԿ-ն միանում է «Լուսավոր Հայաստանի»՝ ԱԺ արտահերթ նիստ անելու առաջարկին

«Բարգավաճ Հայաստան» կուսկացությունը միանում է արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությանը: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել ԲՀԿ-ական Արման Աբովյանը։

«Հաշվի առնելով ստեղծված ճգնաժամային իրավիճակը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը միանում է արտահերթ նիստ գումարելու՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեր գործընկերների նախաձեռնությանը:

Այս պահին ընթացքի մեջ են գտնվում նախագծի մշակման աշխատանքները:

ԱԺ խորհրդի նիստի գումարման և  արտահերթ նիստ հրավիրելու մեր առաջարկի ընդունման դեպքում  այսօր երեկոյան խորհրդարանի արտահերթ նիստ կկայանա»,-գրել է Աբովյանը:

  • Կիսվել: