«Բարգավաճ Հայաստանը» հրավիրել է ԱԳ նախարարին
Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Զաքիր Հասանովի հայտարարությունները շատ լուրջ քննարկման պետք է արժանանան և շատ հանգամանալից պատասխան ենք մենք ակնկալում, այսօր ԱԺ-ում հայտարարւոյթունների ժամին ասել է «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նա տեղեկացրել է, որ առաջիկայում պատրաստվում են խմբակցությունում հյուրընկալել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին և ստանալ հարցերի պատասխաններ։
«Եկեք կեղծ հայրենասիրությամբ՝ ոչ մի թիզ հող թշնամուն, կեղծ լոզունգով չփորձենք քողարկել այն ռիսկերը, որ պարունակում են այդ հայտարարությունները», - հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։


