չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Բաքվի նպատակը լայնամասշտաբ հարձակումն արդարացնող պատասխան հրահրելն է, որը չեղավ․ Le Figaro-ի փոխտնօրեն

Բաքվի նպատակը լայնամասշտաբ հարձակումն արդարացնող պատասխան հրահրելն է, որը չեղավ․ Le Figaro-ի փոխտնօրեն

Le Figaro-ի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը մեկնաբանել է ապրիլի 6-ի գիշերը Ադրբեջանի կողմից Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի հայկական դիրքերի գնդակոծությունը։

«Ծանր գիշեր էր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Ադրբեջանցիները գնդակոծել են Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի առնվազն հինգ գյուղերի հայկական դիրքերը: Նպատակը իրական լայնամասշտաբ հարձակումն արդարացնող պատասխան հրահրելն է, ինչը տեղի չունեցավ»,- գրել է նա։ 

Ապրիլի լույս 6-ի գիշերը ադրբեջանական զինուժը գնդակոծել է Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի հայկական դիրքերը։ Իշխանասարի ուղղությամբ ժամը 21:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածում նկատվել է ադրբեջանական զինուժի ավտոմեքենաների ակտիվ տեղաշարժ։

  • Կիսվել: