կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Բաքվի եւ Անկարայի հիստերիկ նոպաները ցույց են տալիս, որ Դիմադրություն շարժումը չի ձախողել․ Արթուր Խաչատրյան

Բաքվի եւ Անկարայի հիստերիկ նոպաները ցույց են տալիս, որ Դիմադրություն շարժումը չի ձախողել․ Արթուր Խաչատրյան

Բաքուն անկեղծորեն կարծում է, որ Հայաստանի ընդդիմությունը ամեն կերպ փորձում է հետաձգել այսպես կոչված «խաղաղության դարաշրջանի» հաստատման գործընթացը։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ Բաքվի եւ Անկարայի հիստերիկ նոպաները ցույց են տալիս, որ Դիմադրություն շարժումը չի ձախողել։

«Թուրքերն իրենց հերթին սպառնալիքներ են հնչեցնում Հայաստանի ընդդիմության եւ Դաշնակցության հասցեին, ինչը նշանակում է, որ իրական վտանգ են տեսնում։ Նրանք տեսնում են, որ Դիմադրություն շարժումը՝ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի օրոք, վտանգ է ներկայացնում վերը նշված գործընթացների համար։ Մենք արդեն ասել ենք, որ մեզ համար կարեւորը ոչ թե իշխանությունն է, այլ երկիրը»,-ընդգծեց Խաչատրյանը` «խաղաղության դարաշրջանը» համեմատելով Հայաստանի տոտալ կապիտուլյացիայի հետ։

  • Կիսվել: