չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Բաքուն «տարօրինակ» է որակել Հնդկաստանի կոչը դուրս բերել զորքերը ՀՀ տարածքից

Բաքուն «տարօրինակ» է որակել Հնդկաստանի կոչը դուրս բերել զորքերը ՀՀ տարածքից

Բաքուն արձագանքել է Հնդկաստանի արտաքին գերատեսչության կոչին դուրս բերել զորքերը ՀՀ տարածքից։
 
«Շատ տարօրինակ է, որ Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, որը վերջին 30 տարում ադրբեջանական տարածքներից հայկական օկուպացիոն ուժերի դուրսբերման կոչեր չէր անում, հիմա խոսում է զինված ուժերի դուրսբերման մասին»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական հայտարարությունում։
 
Ավելի վաղ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը՝ ի պատասխան հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ լրատվամիջոցների հարցումների հայտնել էր, որ Հնդկաստանը մտահոգությամբ է հետևում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրադրությանը:
 
«Ռազմական տեղաշարժերի միջոցով սահմանային խախտումները կարող են ապակայունացնել իրավիճակն ու հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսման: Հորդորում ենք խախտած կողմին անհապաղ հետ քաշել զինված ուժերն ու կասեցնել ցանկացած հետագա սադրանք»,- համաձայն նախարարության պաշտոնական կայքի՝  հայտարարել էր խոսնակը:
 

 

  • Կիսվել: