հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Բաքուն խաթարում է ոչ միայն տարածաշրջանի անվտանգությունը...«Հայաստանի Հանրապետություն»

Բաքուն խաթարում է ոչ միայն տարածաշրջանի անվտանգությունը...«Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Գերմանիայում հերթական աղմկահարույց միջադեպն է արձանագրվել, որի հեղինակը Ադրբեջանն է: ԵՄ անդամ այս պետության մամուլ է սպրդել Բունդեսթագի պատգամավորներին կաշառելու հերթական պատմությունը: Անգելա Մերկելի  Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) երեք պատգամավոր վերջին երկու շաբաթվա ընթացքում կանգնեցին մանդատները վայր դնելու պահանջի առաջ՝ Ադրբեջանի կողմից կաշառված լինելու մեղադրանքով:

Այս անգամ Բունդեսթագի պատգամավոր Մարկ Հաուպտմանն է մի քանի օր առաջ վայր դրել պատգամավորական մանդատը եւ միացել նախորդ շաբաթ անձեռնմխելիությունից զրկված Բունդեսթագի պատգամավոր Ակսել Ֆիշերին եւ Կարին Շտրենցին: Ալիեւի ավտորիտար ռեժիմի պատերազմական հանցագործությունների, ապօրինությունների եւ ժողովրդավարության սկզբունքների ոտնահարման գործողությունների առաջ աչք փակելը շարունակում է լուրջ մարտահրավերներ ստեղծել ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլ նաեւ ժողովրդավարական արժեքների պահպանման առաքելություն ստանձնած ԵՄ-ի համար»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: