երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Բաքուն COP29-ի շրջանակներում «Ադրբեջանական Երևան» միջոցառում է անցկացնելու

Բաքուն COP29-ի շրջանակներում «Ադրբեջանական Երևան» միջոցառում է անցկացնելու

«Ադրբեջանի իշխանությունները Բաքվում անցկացվող COP29-ը՝ ՄԱԿ-ի կլիմայական համաժողովը մտադիր են օգտագործել որպես հակահայկական քարոզչության հարթակ։ Մասնավորապես, ադրբեջանական աղբյուրները գրում  են, որ այսօր համաժողովի շրջանակներում Բաքուն Կանաչ գոտում  անցկացնելու է «Ադրբեջանական  Երևան» միջոցառումը։ Այն կազմակերպվել է «Հեյդար Ալիևի» հիմնադրամի կողմից, որի նախագահն է Ադրբեջանի առաջին տիկին ու փոխնախագահ Մեհրիբան Ալիևան, փոխնախագահը՝ նրա դուստրը՝ Լեյլա Ալիևան։ Գրում է Factor.am-ը։ 

Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է զբաղվել պատմության կեղծարարությամբ ու Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ առաջ քաշելով»։

  • Կիսվել: