Բաքուն առաջարկում է Երևանին համաձայնագրում ներառել ազգային փոքրամասնությունների մասին դրույթ
Հայաստանի հետ միջպետական երկխոսությունում Ղարաբաղի հարցը չի քննարկվում, սակայն առանձին քննարկվում է Ադրբեջանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ նրանց վերաինտեգրման նպատակով։ Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։