Բանավոր խնդրել եմ քաղաքապետի համաձայնությունը` այլ աշխատանքի տեղափոխվելու համար. Սարգսյան
Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը ցանկանում է այլ աշխատանքի տեղափոխվել: Այս մասին նա գրել էիր ֆեյսբուքյան էջում:
«Որոշ լրատվականների՝ կեղծիք ու բամբասանք տարածելու մոլուցքը հասել է երեւակայության գագաթնակետին:
Զարմանում եմ, որ մինչև հիմա Ալ Քաիդայում անդամակցություն մեզ չեն «մեղսագրել»:
Ազատման դիմում չեմ ներկայացրել, ընդամենը բանավոր խնդրել եմ քաղաքապետի համաձայնությունը` այլ աշխատանքի տեղափոխվելու համար:
Սպասում եմ պարոն քաղաքապետի որոշմանը:
Այնպես որ, ցավում եմ պարոնայք, էլի նորմալ վաճառվող սենսացիա չեք ունենա»,-նշել է նա։


