շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Բախումներից հետո Բագրատաշենի ակցիայի մասնակիցները շարժվում են Նոյեմբերյանի ոստիկանության բաժնի մոտ` հաջակցություն բերման ենթարկվածների (տեսանյութ)

Բախումներից հետո Բագրատաշենի ակցիայի մասնակիցները շարժվում են Նոյեմբերյանի ոստիկանության բաժնի մոտ` հաջակցություն բերման ենթարկվածների (տեսանյութ)

Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ճանապարհը փակած տավուշցիների միջև: Այս մասին տեղեկանում ենք «Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջից, որտեղ նշված է, որ ոստիկաններն անհամաչափ ուժ են կիրառվել:

Նշվում է նաև, որ այս պահին Բագրատաշենի ակցիայի մասնակիցները շարժվում են Նոյեմբերյանի ոստիկանության բաժնի մոտ` հաջակցություն բերման ենթարկվածների:

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնել է, որ բերման ենթարկվածների թվում են նաև քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանն ու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Միքայել Մարտիրոսյանը։

Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի բաժին, որտեղ է մեկնել նաև ՄԻՊ արագ արձագանքման խումբը:

Նշենք, որ ավելի ուշ հայտնի դարձավ, որ պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որը ևս բերման էր ենթարկվել, ազատ է արձակվել, սակայն նա մարմնական վնասվածքներ ունի։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնում է, որ պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանն այս պահին գտնվում է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում:

Ըստ Բագրատ Սրբազանի տեղեկությունների՝ բերման ենթարկվածներն են.
Սուրեն Պետրոսյան
գնդապետ Միհրան Մախսուդյան (այս պահին հիվանդանոցում է)
Վահագն Մախսուդյան
Միքայել Մարտիրոսյան
Էդմոն Ղուլիջանյան
Շալիկո Եղիազարյան
Լևոն Գրիգորյան
Եղիշե Մախսուդյան:

  • Կիսվել: