չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Բախշյանը դատավարության ժամանակ ինձ ասում էր՝ ինչու իմ ամուսինը սպանվեց, դուք չսպանվեցիք. Աղվան Վարդանյանը՝ «Հոկտեմբերի 27»-ի գործի մասին

Բախշյանը դատավարության ժամանակ ինձ ասում էր՝ ինչու իմ ամուսինը սպանվեց, դուք չսպանվեցիք. Աղվան Վարդանյանը՝ «Հոկտեմբերի 27»-ի գործի մասին

Ես հոկտեմբերի 27-ին հենց սկզբից մինչեւ ահաբեկիչներին պատժախուց տանելը ներկա եմ եղել: Տիկին Բախշյանը դատավարության ժամանակ, երբ ես վկայություններ էի տալիս, ինձ ասում էր՝ ինչու իմ ամուսինը սպանվեց, դուք չսպանվեցիք: Այս մասին այսօր մամուլիսի ասուլիս ժամանակ ասել է Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով այն տեղեկությանը, որ «Հոկտեմբերի 27»-ին զոհված Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը պատրաստվում է դիմել դատախազություն՝ «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասի կարճման որոշումը բեկանելու եւ նոր քննություն սկսելու համար:

«Ես ինչ կարող էի ասել, ասացի, որ նույն գնդակը իմ աթոռի թիկնակի մեջ էր խրված:

Հիմա շահարկել «Հոկտեմբերի 27»-ը, թողնենք տիկին Բախշյանին, նա կին է, զոհվածի այրի է, բայց «Հոկտեմբերի 27»-ից խոսում են մարդիկ, որոնց նկարագիրը, բարոյականությունը, կյանքը... ուղղակի ամոթ է:

Եթե նույն Վազգեն Սարգսյանն այսօր լիներ, այդ մարդկանցից տասնյակները, հարյուրները, որ լցված են հրապարակները, լրատվամիջոցները, ուղղակի ծպտուն չէին հանի»:

Ավելի վաղ Աղվան Վարդանյանը նշել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով ստեղծված հանձնախումբը նախատեսում է հանդիպումներ մի շարք օղակների հետ։ 

Վարդանյանը հիշեցրեց նաև, որ Արցախի նախկին ու գործող նախագահները միջնորդությամբ հանդես եկան, որ Քոչարյանն ազատ արձակվի, նրանց հետ ոչ մի վատ բան չեղավ, եւ ՀՀ գործող նախագահը եւս այս առումով մտածելու բան ունի։

  • Կիսվել: