երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բաղրամյան պողոտան չի ազատվելու․ Իշխան Սաղաթելյան

Բաղրամյան պողոտան չի ազատվելու․ Իշխան Սաղաթելյան

Երկրի նախագահը երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված ունի ամբողջական պատասխանատվություն։ Այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ իրենք ունեն սցենարներ և գնում են առաջ, իսկ  վաղն ըստ իրավիճակի կորոշեն իրենց քայլերը։ «Իշխանության հետ խոսելու մեկ օրակարգ կա՝  Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Իսկ ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների կոչերին, եթե ինքն ուզում է արտահերթ ընտրություններ, չնայած իմ կարծիքով չի ուզում, դա ընդամենը բլեֆ է, նկատի ունենալով, որ «Հայրենիքի փրկության շարժումը» գտնվում է իր վերելքի վրա, նա կրկին ուզում է  փոխել օրակարգը, և մեզ մտցնել անիմաստ քննարկման մեջ։ Եթե ինքն անկեղծ է, հենց հիմա թող գա Ազգային ժողով, հրաժարական տա և լինեն արտահերթ ընտրություններ»,–ասաց նա և նշեց, որ «Իմ քայլը» խորհդարանական ֆրակցիան պարզապես գերի է Նիկոլ Փաշինյանի ձեռքը։

  • Կիսվել: