չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Բացի համալիրից, մարզերում առանձնացվում են դահլիճներ, մարզադահլիճներ, մենք պատրաստվում ենք ցանկացած սցենարի․ Թորոսյան

Բացի համալիրից, մարզերում առանձնացվում են դահլիճներ, մարզադահլիճներ, մենք պատրաստվում ենք ցանկացած սցենարի․ Թորոսյան

Բացի Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից, Հայաստանի բոլոր մարզերում առանձնացվում են դահլիճներ, մարզադահլիճներ` ցանկացած սցենարի պատրաստ լինելու համար, այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսի ժամանակ հայտարարեց Արսեն Թորոսյանը։

«Դրանք անհրաժեշտության դեպքում վերածվելու են հոսպիտալների՝ միջին ծանրության, ինչպես նաև ծանր պացիենտներին տեղավորելու, բուժելու համար։ Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի», -հավելեց նախարարը։

Ըստ կառավարության պաշտոնյայի, դրանում որևէ տարօրինակ բան չկա և ավելին, տարօրինակ կլիներ, որ Հայաստանը չպատրաստվեր վարակի տարածմանը։ «Քննարկվում են նաև շատ ավելի վատ սցենարներ, ինչպես տարբեր երկրներում։ Օրինակ՝ առանձնացված տարածքները կարող է չբավականացնեն։ Եվ հենց դրա համար է կարևոր քաղաքացու անհատական պատասխանատվության բարձրացումը», -նկատեց Թորոսյանը։

Նշենք, որ պաշտոնապես հայտարարվել է, որ ապրիլի 2-ի ժամը 11։00-ի դրությամբ երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 663 դեպք։

  • Կիսվել: