կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
ՏԿԵ նախարարը ծանոթացել է Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքային պայմաններին

ՏԿԵ նախարարը ծանոթացել է Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքային պայմաններին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:

Նշվում է, որ ՏԿԵ փոխնախարար Նարեկ Մանուկյանի, Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Առնակ Ավետիսյանի և համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանի հետ նախարարը շրջայց է կատարել համալիրում, ծանոթացել շենքային պայմաններին, այս պահին առկա խնդիրներին, իրականացվող աշխատանքներին։

Համալիրի տնօրենը ներկայացրել է առաջիկա ծրագրերը և անելիքները։

  • Կիսվել: