չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Բաց լինելն արդյունք չի տալիս միասնության ապահովման տեսակետից. Թևան Պողոսյան

Բաց լինելն արդյունք չի տալիս միասնության ապահովման տեսակետից. Թևան Պողոսյան

Պետք է հասկանալ, որ գաղտնի գործողությունները կարող են լինել իրադարձությունների զարգացումից պաշտպանության նշան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը` անդրադառնալով նախարարների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ վարչապետի գաղտնի որոշմանը:

«Հասկանալի է, որ պետական ապարատի աշխատակիցների սոցիալական ապահովության հարցը շատ կարևոր է, ինչի մասին ասել է նաև Նիկոլ Փաշինյանը ընտրարշավի ժամանակ, բայց այստեղ կարևոր է այն, թե ինչպես է այդ ամենն իրականացվում։ Պետք է հասկանալ, որ գաղտնի գործողությունները կարող են լինել իրադարձությունների զարգացումից պաշտպանության նշան»,- նշեց Թևան Պողոսյանը։

Նա նշեց. «Եթե մինչև հիմա անվտանգության տեսակետից նպատակահարմար էր ինչ-որ բանի մասին լռելը, ապա այսօր արդեն հակառակ իրավիճակը, այսինքն՝ բաց լինելն արդյունք չի տալիս միասնության ապահովման տեսակետից։ Ե՛վ այն, ե՛ւ մյուս մոտեցումները հանգեցրել են պառակտման»։ 

  • Կիսվել: