հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Բաբայանը հորդորել է դատախազությանը «Ոչ»-ի շտաբի կողմից 5000 դրամներ առաջարկելու մասին տեղեկությունը ընդունել հաղորդում հանցագործության մասին

Բաբայանը հորդորել է դատախազությանը «Ոչ»-ի շտաբի կողմից 5000 դրամներ առաջարկելու մասին տեղեկությունը ընդունել հաղորդում հանցագործության մասին

Քաղաքացի Քրիստ Հովսեփյանը իր ֆեյսբուքյան էջում նշելով «Այո»-ի քարոզչական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանին հայտարարել է, որ «Ոչ»-ի շտաբը ներկայացնող մարդիկ փորձում են Երևանի Հարավ-արևմտյան թաղամասում թիրախավորելով թոշակառուներին առաջարկել 5000-ական դրամներ, որպեսզի վերջիններս չմասնակցեն հանրաքվեին:

«Ոչ»-ի շտաբի ներկայացուցիչներից Արսեն Բաբայանը իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով այդ գրառմանը հորդորել է Գլխավոր դատախազությանը այդ գրառումը համարել հաղորդում հանցագործության մասին և ընթացք տալ դրան:

«ՀՀ գլխավոր դատախազությանը հորդորում եմ կից հայտարարությունն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում և քրեադատավարական կարգով ձեռնարկել հրատապ ու անհրաժեշտ միջոցներ առերևույթ հանցագործությունը, դրանցում ընդգրկված աձանց շրջանակը բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար», -գրել է Բաբայանը: Հայաստանում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի է ունենալու ապրիլի 5-ին:

  • Կիսվել: