հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱԺ վաղվա նիստի օրակարգում հանրաքվեն չեղարկելու հարցն է

ԱԺ վաղվա նիստի օրակարգում հանրաքվեն չեղարկելու հարցն է

Վաղը՝ հունիսի 30-ին, Ազգային ժողովի խորհուրդը նիստ է հրավիրել, այն տեղի կունենա առավոտյան 9։30-ին:

Օրակարգում՝ վաղվա արտահերթ նիստի օրակարգի հաստատումն է․ Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծը, ինչպես նաև հանրաքվեն չեղարկելու և Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին օրենքի նախագծում փոփոխությունների հարցը:

Քանի որ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն որոշում ունեն արտահերթ նիստին չմասնակցել, հետեաբար չեն մասնակցի նաև խորհրդի նիստին։ Իշխող ֆրակցիան այստեղ մեծամասնություն է կազմում, ուստիև կհաստատվի ժամը 11.00-ին հրավիրված արտահերթի օրակարգը:


  • Կիսվել: