հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում քննարկվում է Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը

Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում քննարկվում է Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը

Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկում է ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը:

Հարցը քննարկվում է Ազգային ժողովում:

«Մեր երկրի պետական ինստիտուտների կայացման հարցում նկատելի առաջընթաց է գրանցվել, բայց դա, բնականաբար, բավարար համարվել չի կարող: Բարձրագույն հաշվեքննիչ մարմինները գործում են հանրային պատվիրատվությամբ, և դրանց գործունեության շահառուն հանրությունն է: Սկզբունքային տարբերությունը հաշվեքննության բարձրագույն ինստիտուտների մնացած պետական մարմինների համեմատությամբ բացահայտվում է գործառույթի բովանդակությամբ:

Բարձրագույն հաշվեքննիչ մարմինն ունի հետևյալ առաքելությունը. այն հանրության կողմից իշխանությանը վստահված հանրային հարստության, պետության ապագայի կառավարման վերաբերյալ ժամանակին մասնագիտական և անկողմնակալ տեղեկություն պետք է ներկայացնի հանրությանը»,- ասաց Ջանջուղազյանը: 

  • Կիսվել: