կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԱԺ-ում քննարկվում է արտադրական կանեփի արտադրությունը, վաճառքը թույլատրող օրինագիծը

ԱԺ-ում քննարկվում է արտադրական կանեփի արտադրությունը, վաճառքը թույլատրող օրինագիծը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է արտադրական կանեփի արտադրությունը, վաճառքը օրենքով թույլատրող օրինագիծը:   «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:

«Օրենքում փոփոխություններով թույլատրվում են արտադրական կանեփի արտադրությունը, օրինական շրջառանությունը, ներմուծումը, արտահանումը, մեծածախ առևտուրը: Սահմանվում են դրանց լիցենզավորման առանձնահատկությունները և քվոտավորման պահանջները»,- ասաց Գաբրիելյանը:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում կատարվել են տեխնիկական և որոշ այլ լրամշակումներ:

Արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումն ու մեծածախ առևտուրը հանդիսանալու են լիցենզավորման գործունեության տեսակ: Նախատեսված է, որ արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումը կամ մեծածախ առևտուրը քվոտավորվելու են:

  • Կիսվել: