երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԱԺ պատգամավորները Փաշինյանի գլխավորությամբ հանդիպել են Չեխիայի խորհրդարանի նախագահի հետ

ԱԺ պատգամավորները Փաշինյանի գլխավորությամբ հանդիպել են Չեխիայի խորհրդարանի նախագահի հետ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հանդիպել են Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ: Տեղեկությունը հրապարակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջում։

«Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությանը և այլ թեմաների»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Չեխիա է մեկնել մայիսի 4-ին։ Նույն օրը կայացել է Հայաստանի և Չեխիայի վարչապետների հանդիպումը։

  • Կիսվել: