ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱԺ պատգամավորները դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով կմեկնեն Մոսկվա

ԱԺ պատգամավորները դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով կմեկնեն Մոսկվա

Պետական Դումայի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Դաշնության խորհրդի հրավերով սեպտեմբերի 16-ին Մոսկվա կգործուղվեն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանը, ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը (ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության կազմում), ԱԺ պատգամավոր Արթուր Դավթյանը (ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության կազմում): 

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ կայքից:

 

  • Կիսվել: