ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱԺ պաշտոնական կայքն անդրադարձել է խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքին

ԱԺ պաշտոնական կայքն անդրադարձել է խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքին

ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում անդրադարձ է արվել նախօրեին խորհրդարանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքին:

Կայքում, մասնավորապես․ ասված է․

Մինչ ելույթներին անցնելը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ՀՀ քաղաքացիներին շնորհավորել է Շուշիի ազատագրման օրվա առթիվ` այն գնահատելով որպես փառահեղ իրադարձություն Հայաստանի Հանրապետության պատմության մեջ: Հարցի վերաբերյալ տեսակետներ են ներկայացրել խորհրդարանի քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ պատգամավոր Սասուն Միքայելյանի հետ տեղի է ունեցել միջադեպ, որի հետեւանքով ԱԺ նախագահը ընդմիջել է նիստը:

Ընդմիջումից հետո իր ելույթում անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին` Էդմոն Մարուքյանն այն համարել է քաղաքական:

Ելույթից հետո ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները լքել են նիստերի դահլիճը:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության դիրքորոշումը ներկայացրել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա իր եւ խմբակցության անունից ներողություն է խնդրել ՀՀ քաղաքացիներից ու բոլոր այն հայրենակիցներից, ովքեր ականատես են եղել միջադեպին: Խմբակցության ղեկավարը տեղեկացրել է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շաբաթներ շարունակ փորձում է սադրել:

«Ամեն ինչ, հարգելի հայրենակիցներ, սկսվել է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքից, այն պահից, երբ այդ առնչությամբ իր դիրքորոշումը հայտնել է նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը` կողմ չքվեարկելով այդ նախագծին», -նշել է նա:

Անդրադառնալով ՀՀ կառավարության ծրագրի 2019 թվականի կատարողականին` նա նշել է, որ Կառավարության գործողությունները միտված են եղել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսական զարգացմանը, սոցիալական խնդիրների լուծմանը, միջազգային ասպարեզում պետության հեղինակության եւ դիրքերի ամրապնդմանը, երկրի անվտանգության եւ պաշտպանության մակարդակի բարձրացմանը: Ընդգծելով Կառավարության սերտ համագործակցային քաղաքականությունը քաղաքացիական հասարակության հետ`բանախոսը նշել է, որ գործադիրը հայեցակարգեր եւ ռազմավարություն մշակելիս ցուցաբերում է ներառական մոտեցում` ներգրավելով թե՛ խորհրդարանական մեծամասնությանը, թե՛ ընդդիմությանը եւ թե՛ քաղաքացիական հասարակական, ինչպես նաեւ մասնագիտական խմբերի: Լիլիթ Մակունցը կարեւորել է նաեւ խորհրդարանական բոլոր ուժերի մասնակցությունը Կառավարության բարեփոխումների օրակարգերին միտված ռազմավարական եւ հայեցակարգային փաթեթների մշակմանը: Խմբակցության ղեկավարն առանձնացրել է Կառավարության կատարած շոշափելի աշխատանքներից տասը կետ` մասնավորապես դատաիրավական բարեփոխումները, «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի ընդունումը, ՀՆԱ-ի ամենաբարձր աճը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումը, 460 կմ ճանապարհի նորոգումն ու հիմնանորոգումը:

Եզրափակիչ ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ելույթն ամբողջությամբ` այստեղ:

  • Կիսվել: