երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ԱԺ  նոր պատգամավոր  Վահագն Ալեքսանյանը երդվեց

ԱԺ նոր պատգամավոր Վահագն Ալեքսանյանը երդվեց

Ազգային ժողովը նոր պատգամավոր ունի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, հերթական նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Ինչպես արդեն հայտնել ենք, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սուրեն Գրիգորյանը մարտի 29-ին հրաժարականի դիմում է ներկայացրել, քանի որ պետք է նշանակվել Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում։

Սուրեն Գրիգորյանի փոխարեն ԱԺ «Իմ քայլը» խմբացկության շարքերը համալրեց Վահագն Ալեքսանյանը։

  • Կիսվել: