ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱԺ նախագահը ՀԱՊԿ երկրների խորհրդարանների ղեկավարներին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի սադրիչ քայլերը

ԱԺ նախագահը ՀԱՊԿ երկրների խորհրդարանների ղեկավարներին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի սադրիչ քայլերը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նամակներ է հղել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների խորհրդարանների պալատների նախագահներին՝ ներկայացնելով Ադրբեջանի սադրիչ գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Նամակներ եմ հղել ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների պալատների նախագահներին՝ ներկայացնելով ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանի ուղղությամբ ձեռնարկած սադրիչ գործողությունները և կոչ անելով դատապարտել դրանք»,- գրել է Միրզոյանը։

  • Կիսվել: