շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱԺ-ն ընդունեց Սահմանադրության փոփոխությունները, հպարտ եմ մեր քաղաքական թիմով՝ «Իմ քայլը» խմբակցությամբ. Փաշինյան

ԱԺ-ն ընդունեց Սահմանադրության փոփոխությունները, հպարտ եմ մեր քաղաքական թիմով՝ «Իմ քայլը» խմբակցությամբ. Փաշինյան

Ազգային ժողովը ընդունեց Սահմանադրության փոփոխությունները, որով Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվում, իսկ ՍԴ երեք անդամներ ուղարկվում են թոշակի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

՛՛Ընդունվեց նաեւ «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունը, որը ուժի մեջ կմտնի Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո, որից հետո ԱԺ նախագահը կհրապարակի Սահմանադրական փոփոխությունների փաթեթը, եւ այդ պահից ՍԴ նախագահը պաշտոնանկ կհամարվի, իսկ ՍԴ երեք դատավորների լիազորությունները կդադարեն:

Հպարտ եմ մեր քաղաքական թիմով՝ «Իմ քայլը» խմբակցությամբ՛՛,-նշել է նա:

 

 

  • Կիսվել: